News.am-ը գրում է.
Արցախ 75 տոկոսը մենք չենք հանձնել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ինչ է, Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը և մյուսները Արցա՞խ եք համարում: Արցախ Հանրապետությունը 4.5 հազար քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չէ, ոնց ուզում եք ներկայացրեք»,- ասել է Ասլանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրո կետից սկսելու վերաբերյալ հայտարարությանը, Ասլանյանը նշել է. «Զրո կետից սկսելը չի նշանակում մերժել նախորդների ժառանգությունը, նշանակում է՝ սկսել նոր տեսակի բանակցություններ»:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/videos/52436.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել