Սրանից 5 տարի առաջ Ուկրաինայի կռիվը լիներ, մեծ հավանականությամբ արդեն կամավորագրվել՝ գնացել էի։ Հիմա էլ իներցիայով ու ենթագիտակցորեն ավելի շատ ռուսական կողմին եմ համակրում, իսկ գիտակցական մակարդակում՝ պասիվ ունկնդիրի կարգավիճակը միանգամայն բավարարում ա։
Բազմաթիվ պատճառներից մեկը վերաբերմունքիս նման փոփխության մի հատ շատ պատկերավոր օրինակ ա։ Արդեն 21 օր ա, ինչ պատերազմը գնում ա ու ես փորփրել-փորփել են, բայց բայրաքթարների հաջող կիրառունթյան 21 դրվագ չեմ գտել։ Ինչն էլ որ կա, պայմանավորված ա նրանով, որ ֆռոնտը հսկայական ա, չեն հասցնում ու կարողանում դրա ողջ երկայնքով հուսալիորեն փակել օդը 100տոկոսով, դրա համար էլ հատուկենտ կարում են բայրաքթարներով վնաս հասցնել, բայց էդ վիճակագրական շեղման մակարդակում ա, որովհետև մնացածը յա խփում են, յա ՌԵՊ-ով գլուշիտ են անում։
Ի դեպ, նույն վիճակն էլ արցախու էր՝ հոկտեմբերի վերջից։ Մի գեղեցիկ օր ուղղակի օդը փակվեց ԱԹՍ-ների համար։ Պռոստը փակվեց։ Ինչ թռնում էր՝ Տոռերով խփում էինք, ինչն էլ չէինք խփում՝ ՌԵՊը անջատում էր։
Ու հիմա տրամաբանական հարց ա առաջանում, չէ՞. բա այ ռուսներ ջան, այ ռազմավարական դաշնակիցներ ջան, մածյ վաշու զա նոգու, բա եթե սենց կարելի էր, ինչի՞ դա չէր արվում սեպտեմբերի 27ից։ Արդեն մաթեմատիկական փաստ ա, որ կարելի ա ու հանգիստ կարելի ա։ Մանավանդ, որ կրկնում եմ՝ արել եք, ուղղակի ամենավերջում, երբ բանը-բանից անցել էր։ Իսկ մինչև էդ 6 հատ ԲՈՒԿ էիք իբր տվել, որից 5-ը՝ անսարք։
Դե հիմա ինձ ասեք՝ ո՞նց անեմ, որ էդ իներցիայով ենթագիտակցորեն իրանց բալետ անելուցս վատ չգամ։ Ախր ուկրաինացիքի հերն էլ ընդեղ անիծած, ՌԴ-ն սարսափլի մեղանչել ա մեր հանդեպ, սարսափելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել