Armsport.am-ը գրում է.
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9 հաշվով զիջել էր Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիին: Քանի որ վրացի ըմբիշը դուրս էր եկելեզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/345118/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել