Չեմ վիճում,այո պատերազմն աղետ է. անմեղ զոհեր ու խեղված ճակատագրեր։
Բայց եվրոպական «դեմոկրատներին» եմ լսում ու աչքիս առաջ են հայտնվում Բաղդատից փախած հայ վարպետ Արամն իր թոռներով ու հարյուրավոր մեր հայրենակիցներն ,ովքեր անիծում էին «դեմոկրատ» աշխարհին Իրաքի վրա հարձակվելու եւ իրենց անտուն թողնելու համար։
Չեմ կարող մոռանալ իմ սերբ բարեկամ Դրագանի հույզերը. նա չէր հասկանում ,թե ո՞րն է Բելգրադում ապրող իր մոր մեղքը ,ով ՆԱՏՕ-ի ռմբակոծության տակ էր ընկել։
Հիշեցի իմ լավ բարեկամ Արտակին,ում տունը Շուշիում մնաց թուրքին,կինն ու մանկահասակ երեխան մի կերպ փրկվեցին ռմբակոծությունից ,իսկ ինքը վիրավոր կռվելով վայրագ ադրբեջանցու դեմ՝ միամտաբար սպասում էր «դեմոկրատ» աշխարհի պաշտպանությանն ու օժանդակությանը։
Եվրոպացի «դեմոկրատներն» ու՞ր էին,երբ Արցախի ժողովրդի վրա հարձակվել էր Ադրբեջանն ու խաղաղ բնակավայրեր ռմբակոծում։
Բա մեր քույրերն ու եղբայրներն էլ իրեց տարեց ծնողների ու մանկահասակ երեխաների հետ էին դարձել գաղթական։
Ինչու՞ լռեցիք,«դեմոկրատիայի պահապաններ»։
Թե՞ Արցախն ադրբեջանական նավթով ջնջել էիք ձեր քարտեզներից։
Այդ պատժամիջոցներն ինչու՞ մեկ անգամ Ալիեւի նկատմամբ չկիրառեցիք։։
Որովհետեւ շատերիդ համար ադրբեջանական խավիարն Արցախի ժողովրդի ազատության պայքարից թանկ էր։
Այսօր էլ ձեզնից շատերը ոչ թե սատարում են Ուկրաինայի ժողովրդին,այլ մարտի են ելել Ռուսաստանի դեմ՝ հանուն աշխարհաքաղաքական շահերի։
Շահեր,շահեր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել