Գիտեք, , որ հաճախ եմ խոսում հայ-իրանական բարեկամությունից, որի տակ հասկանում եմ ոչ միայն պետությունների միջեւ հարաբերությունները, այլ նաև սովորական իրանցիների վերաբերմունքը մեր նկատմամբ։
Իրանական ժողովուրդներից բախտիարցիների ներկայացուցիչներից մեկն այսպիսի մեկնաբանություն է թողել «Ինստագրամում», որի մասնակի թարգմանությամբ ուզեցա կիսվել ձեզ հետ՝
«Պրն. Ոսկանյան, ես բախտիարցիների մեծ ժողովրդից Ձեզ հավաստիացնում եմ, որ Բաքվի արհեստածին հանրապետության հետ Հայաստանի պատերազմի ողջ ընթացքում բախտիարցիների բոլոր շրջանակներում արծարծվել և մեր մտահոգության առարկան է եղել հայ արյունակիցներին լիակատար աջակցության խոսակցությունը։ Իրանում ոչ մի ժողովուրդ Ադրբեջանական հանրապետության կողմնակից չէ։ Հայերի հանդեպ գորովանքը մեր՝ Իրանի ժողովուրդների և հատկապես բախտիարցիների սրտում հավերժ կա և լինելու է»:
Հայ-իրանական բարեկամության էլ ավելի ամրապնդման համար Իրանի ներսում կա հսկայական ներուժ նաև իրանցի եղբայրական ժողովրդի՝ մեր հանդեպ դրական ու ջերմ վերաբերմունքին կառուցակարգային բնույթ հաղորդելու առումով, որը եթե իրականացվի, կծառայի ի փառս Իրանի ու Հայաստանի և ի սարսափ մեր թշնամիների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել