Եթե վերլուծենք Բաքվի բռնապետի վերջին բարբաջանքներն Արցախից բռնազավթված Ակնայում, ապա ակնհայտ է, որ չնայած սկզբնապես բարձրագոչ հայտարարություններին, նրա վարչախումբը բախվել է բռնազավթված հայկական տարածքը յուրացնելու հետ կապված նաև լրջագույն ֆինանսական խնդիրների։
Եթե սրան գումարենք այն, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարբեր՝ հատկապես գյուղական շրջաններում կա հրատապ ֆինանսական ներդրումների խիստ անհրաժեշտություն, ապա ադրբեջանական հասարակության մեջ այժմ արդեն լսելի «իսկ ինչո՞ւ են բոլոր գումարները ոււղղվում միայն Արցախ» հարցն աստիճանաբար ավելի մեծ սրությամբ է դրսևորվելու։
Կարծում եմ՝ հայկական ԶԼՄ-ները և այլ տեղեկատվական հարթակները պետք է պարբերական լրատվական ճնշում գործադրեն Բաքվի բռնապետի վրա՝ ադբեջանական հասարակությանը հասու դարձնելու համար այն միտքը, որ Արցախից տարածքներ բռնազավթելու հետևանքով սկսել են էլ ավելի լավ ապրել հենց Բաքվի բռնապետական վարչախմբի անդամները, իսկ սովորական ադրբեջանցին դրանից ոչինչ չի շահել, այլ ընդհակառակը՝ կորցրել է և շարունակելու է կորցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել