Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների 108 մարմին է հանձնվել վերջին շրջանում, ինչը բնութագրում է որպես հումանիտար քայլ։ Հայկական կողմի հումանիտար քայլերի մասին խոսելիս, նա այդ նույն հարթության եւ տրամաբանության մեջ է դիտարկում նաեւ ականապատ քարտեզների վերադարձը, որին ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակներում բազմիցս անդրադարձել է ,ինչը նշանակում է , որ այդ քարտեզները մեծ նշանակություն ունեն թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար։
Եթե առաջին դեպքում հունանիզմը թույլ է տալիս հասկանալ եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից ընկալելի քայլ դիտարկել, ապա ականապատ հատվածների քարտեզների վերադարձը ստեղծված իրավիճակում ուղղակի անտրամաբանական է ։
Չի կարող հումանիզմ դիտվել այն քայլը, երբ թեկուզ փոքր հավանականություն կա, որ թշնամին մեր տղաների վրա կրակելուց առաջ կարող է պայթել այդ ականների վրա։
Փաստարկներ է բերվում, թե այդ քարտեզները հիմնականում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող հատվածներին է վերաբերվում, ինչը մեղմ ասած համոզիչ չէ, քանի որ դեպի մեր դիրքեր մոտիկացող դիվերսիոն խումբը, եթե անգամ չպայթի էլ այդ ականների վրա, ապա գոնե թշնամին ժամանակ, մարդկային ուժ եւ ռեսուրս կծախսի այդ ամենը ստուգելու վրա։
Բազմիցս ենք ականատես եղել հակառակորդի ոտնձգություններին տարբեր ուղղություններով, եւ այդ ֆոնին ` ինչպես Փաշինյանն է նշում, առանց նախապայմանների քարտեզներ նվեր տալը, որը իր մեջ ներառում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ուղղակի անթույլատրելի է ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել