168.am-ը գրում է.

Գեղաքունիքի մարզի Նորաբակ համայնքում իրավիճակն այս պահին հանգիստ է, թեև բնակիչներն արդեն սովորել են, և ամեն պահի թշնամին կարող է դիմել սադրանքի։

«Մեզ մոտ այժմ նույն սովորական վիճակն է, այլ փոփոխություններ չկան։ Հիմա թշնամին իր տեղում է, որևէ բան չի անում, սարերում առատ ձյուն է, չեն կարողանա այս պահին որևէ ամրաշինական աշխատանքներ կատարել։ Այ, որ ձյունը հալվի, այդ ժամանակ կարող են անել։ Հունվարի 10-11-ին թշնամին դիմեց սադրանքի, դրանից հետո դեռ լուռ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել