Ինչպես ալիեւն է սարսափում եւ վայրահաչում ՀՀ նախկին նախագահների հասցեին, Ռոբերտից ու Սերժից մրսած եւ վախեցած, այնպես էլ որոշ ներսի <ալիեւիկներ>, այսօր ՀՅԴ 131-րդ տարեդարձի նկարներն են դնում եւ բացում իրենց թույնի տոպրակը․․․։
Իրականում, լավ է, որ վախենում եք, զգում եք, որ մոտ է ձեր անփառունակ անկումը․․․․, ճիշտ եք անում, որ վախենում եք, մոսկաները պետք է վախենան փղերից․․․․։Երկիրը թշնամուն հանձնածները պետք է սարսափեն երկիրն ազատագրածներից, բանակը քանդողները պետք է սարսափեն բանակ ստեղծած եւ բանակը հզորացրածներից։
Պուճուր մարդուկները, թրքասերները վախենում են, քանզի հասկանում են, որ էսպես չի մնալու եւ իրենց սեւ գործի վերջը մոտ է․․․։
Ախր այնքան ակնառու են սրանց եւ իլհամի վախերի ընդհանրությունները, վայրահաչոցների բառապաշարը, որ երբեմն թվում է դրանց նույն մայրն է բերել․․․․
Հ․Գ․Էս նկարին կրկին նայեք․․․․
May be an image of 7 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել