Tert.am-ը գրում է.

Չինաստանի մայրաքաղաում այսօր մեկնարկել է Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ը: Պեկինը դարձել է առաջին քաղաքը, որը հյուրնկալում է և՛ Ձմեռային, և՛ Ամառային օլիմպիադաները: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով խաղերի բացման արարողության ուշագրավ կադրերը:

Տարբեր ներկայացումներից հետո տեղի է ունեցել մասնակիցների ավանդական շքերթը, որին մասնակցել են 91 ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ։

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Պեկինի խաղերում կխաղարկվի մրցանակների 109 հավաքածու 7 մարզաձևերում:








Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել