Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին․ 
Մի քանի թիրախի էր ուղղված հարցազրույցը․
1️⃣ Փաշինյանին ու ներքին լսարանին․ Սերժ Սարգսյանը մարտահրավեր նետեց Փաշինյանին, որպեսզի վերջինս ապացուցի, որ/թե իբր նա թողել է վատ ժառանգություն։ Ասում է՝ ինչո՞ւ պիտի ես հրապարակեմ․ եթե խոսում է նա բանակցությունների նյուանսների մասին, թող հրապարակի փաստաթղթերը։ (Ճիշտ է ասում՝ օդում կրակելով չի)։ Իսկ նա չի անի, քանի որ իր գործընկերներին բարձր է գնահատում։ Հիմա Փաշինյանը կա՛մ էլի պիտի մանիպուլյացիաների գնա, կա՛մ էլ հրապարակի։ Սարգսյանը վստահ է այդ հարցում․ կա՛մ չկա այնպիսի բան, որ հրապարակելու դեպքում պարզ կլինի, որ Փաշինյանը ճիշտ էր, թե բանակցությունները փակուղային էին կամ էլ թե ԼՂ-ն երբեք չի դիտարկվել Ադրբեջանի կազմից դուրս, կա՛մ էլ վստահ է, որ Փաշինյանը չի հրապարակի։
Ինձ համար, թերևս, ամենակարևոր կետն այն միտքն է, որ գերագույն գլխավոր հրամանատարն այն մարդն է, ով պատերազմի ժամանակ կարող է հաշվի չառնել անգամ գեներալների ասածը ու կայացնել խելամիտ որոշում։ Սա այն ամենի պատասխանն է, որ հաճախ Փաշինյանը փորձում է պատերազմը չկանգնեցնելու իր քայլը արդարացնել՝ մեղավորությունը գցելով տարբեր պաշտոնյաների գրպանը ու հատկապես գեներալների, որոնք, իբր ըստ Փաշինյանին ասել են, որ ոչ մի նահանջի առաջ են գնում։
2️⃣ Սերժ Սարգսյանը նաև միջազգային հանրությանն է մեսիջներ ուղարկում, որ նախ գաղտնիության ու պայմանավորվածությունները չի խախտում, նրան կարելի է վստահել։ Բացի դրանից, նա նաև փորձում է փարատել միջազգային դիսկուրսում հայտնի այն տեսակետը, որոնք Ադրբեջանի ղեկավարության ջանքերով դարձել են ճշմարտություն, թե/որ հները ռևանշիստներ են։ Սրանով Սերժ Սարգսյանն նախ առանձնացնում է իր քաղաքական միավորը քաղ դաշտում ու նշում, որ ռևանշիստ չի եղել ու խաղաղության կողմնակից է։ Բայց դեմ է «խաղաղություն մուրալուն»։
Նրա տարբեր ելույթներում կարմիր թելով գնում է այն միտքը, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում ու ևս մեկ անգամ վերահաստատում է այդ միտքը։ Սա ուղղված է Հայաստանում ու Հայաստանից դուրս բոլոր այն մարդկանց, խմբերին, ում համար Արցախի թեման փակվել է, իսկ հակամարտությունը՝ կարգավորվել։ Խոսքը նաև Ալիևի մասին է։ Այստեղ գուցե կա նաև լռելյայն դերային բաշխում, քանի որ այս պահին Փաշինյանը դա չի կարող խոսել, բայց նաև պահանջ կա այդ մասին բարձրաձայնելու։
3️⃣ Այս միտքը նաև ուղղված է ներքին լսարանին, քանի որ նա գիտի, որ Արցախի ապագայով սրտացավ մարդիկ։ Սերժ Սարգսյանը բացի նրանից, որ պնդում է՝ ամեն ինչ կորած չէ, այլև կրկնում է, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս միտքը նաև արցախցիների համար է, որոնք ունեն որոշակիության կարիք, քանի որ այս պահին նրանք ապավինում են ռուս խաղաղապահների գոյությանը, քանի որ մի քանի անգամ տարբեր պաշտոնյաների միջոցով հասկացվել է, որ ռուս խաղաղապահներն են պատասխանատու։ Իսկ թե հետո ինչ կլինի, ոչ մեկին հայտնի չէ։
Շատ լավ ներկայացվեց, որ տարիներով անընդհատ վերահաստատվում ու վերաձևակերպվում էին բանակցային գործընթացի դետալները։ Ու կարծես մեծամասամբ այդ մենք չէ, որ մերժում էինէ։ Այ մերժելը պիտի լիներ շատերիս համար ազդանշան, որ հարցը բանակցային լուծում գուցե և չունենա։ Բայց մենք ուզում էինք հավատալ։ Դե մենք կարող էինք հավատալ, մենք կարող էինք հույսը դնել բանակի հզորության ու գերտերությունների չթողնելու վրա, քանի որ չէինք ուզում պատերազմ, բայց ղեկավարությունը պիտի իմանար, որ գնալով Ադրբեջանը ուժեղանում է ու հաստատ նրան կոմպրոմիսը ձեռնտու չի լինի։ Ինչու ինչ-որ բան զիջել, եթե կարող էր ուժեղանալ ու հարցը փորձեր լուծել ոչ խաղաղ ճանապարհով... Այ էս հարցը բաց էր ինտերվյուի ժամանակ։
Սպասենք պինգ-պոնգի շարունակությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել