Armlady.am-ը գրում է.

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցի իրն էջերում լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են անցկացրել Ամանորը:
Armlady.am-ն առանձնացրել է մի քանիսը:


Երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ որդու՝ Արեգի հետ լուսանկար է հրապարակել:

«Աղոթենք, որ տարին բարի լինի»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Ի դեպ, միայն վերջերս է Քրիստինեն ցույց տվել որդու դեմքը:

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ինստագրամի իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով բոլորի Ամանորը:

«Շնորհավոր Նոր տարի: Եղեք առողջ ու երջանիկ»,- գրել է Աննան:

Երգչուհի Արփի Գաբրիլյանը ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի և որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար է հրապարակել:

«Շնորհավոր 2022: Թող այս տարի օրհնի Ձեզ սիրով ու խաղաղությամբ: Շնորհավորանքներ մեր ընտանիքից Ձեր ընտանիքին»,- գրել է Արփին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել