Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է, քանի որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն աշխարհում ունի ավելի շատ դաշնակիցներ և օժանդակողներ, քան Հայաստանը։
Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությունը, առաջինի պարագայում՝ նույնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական և թյուրքալեզու երկրները միավորող կազմակերպությունների և այլն
Սակայն արդի աշխարհում այս պետությունները չեն, որ ունակ են վճռելու ամեն ինչ; Նույնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամեն ինչ վճռելու հնարավորություն չունի՝ չնայած իր հայատյաց կայսերապաշտական նկրտումներին։
Հետևաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարեզում առավելության հասնելը պետք է լինի ոչ թե քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայությունը՝ միտված չեզոքացնելու Բաքվի բռնապետի դաշնակիցների աջակցությունն ամենաանհրաժեշտ պահին, և թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։
Այո՛, սա դժվարին և հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել