Հետաքրքիր է, երբ մարդիկ, իբր թե, պայքարում են թրքացման դեմ, կոնկրետ ինչի՞ համար են պայքարում, կամ ավելի շուտ՝ ու՞մ համար: Հայաստանն ունի տարածաշրջանի ամենացածր ծնելիությունը: Բարեկեցության առումով բոլորս հավասար ենք: Ծնելիության առումով թուրքերից առաջ են միայն իրանցիք:
Այսինքն, նույնիսկ եթե որևէ ֆորս մաժոր չլինի, Հայաստանը դատարկվելու է ամեն դեպքում: Այնպես, ինչպես դատարկ էր, օրինակ` Արցախը, որը Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք էր, որտեղ ապրում էր Էրեբունի համայնքի չափ մարդ: Ախր, նույնիսկ նրանք, ում շնորհիվ Արցախը ենթադրաբար ազատագրվել էր, հրաժարվում էին Արցախում ապրել: Ավելին՝ Հայաստանում էլ չէին ապրում: Հետաքրքիր ա, չէ՞:
Ընդ որում, նույն «պայքարող» կոնտինգենտը մեր փրկությունը տեսնում է Ռուսաստանի կազմ մտնելու մեջ, որտեղ միջին ծնելիությունը մերինից էլ էականորեն ցածր է, իսկ կոնկրետ ռուս էթնոսի ծնելիությունը աշխարհի ամենա ցածրն է: Ռուսաստանում բազմանում են միայն թուրքերը, ու երեք տասնամյակ հետո նրանք անխուսափելիորեն մեծամասնություն են դառնալու: Այսինքն, եթե «պայքարողները» թուրքերին տենց չեն սիրում, ուրեմն ՌԴ փոխարեն պիտի քարոզեն մտնել Իրանի կազմ, որտեղ թուրքախոսներն էլի բազմանում են, բայց ոչ այդքան արագ:
Ես կհասկանայի, եթե այդ պայքարի առաջամարտիկները լինեին սկզբունքորեն գյուղերում բնակվող ռադիկալ ազգայնական բազմազավակ ընտանիքները, բայց տեսնելով, որ «պայքարողների» մեծ մասը ոչ երեխա ունի, ոչ էլ ամուսնացած ա, ակամայից ստիպված եմ մտածել, թե իրականում իրանց ուզածն ի՞նչ ա: Ուզում են, որ մեկը իրենց փոխարեն գնա Դավիթ Բեկում կամ Ճակատենում չարչարվելով ապրի՞, իսկ «պայքարողները» Երևանում հով լռվե՞ն, ստեղ ընդեղ ասուլիս տան ու դրա դիմաց կլպած միջոցներով տարին երկու անգամ գնան Իսպանիա հանգստանալու՞:
Երբ վրացիների ծնելիությունը հասավ մեր պես աղետալի ցուցանիշների, վրաց պատրիարք Իլյան հայտարարեց, որ անձամբ է մկրտելու յուրաքանչյուր ընտանիքի 3րդ երեխային, այս և այլ ձեռնարկված միջոցներ կտրուկ աճեցրեցին ծնելիությունը: Իրանի Այաթոլլա Խոմեինին, աքսորից վերադառնալուն պես, երբեք չի լքել հայրենիքի տարածքը, Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը գյուղում ոչխար է պահում, չոբան է... պայքարն էս ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել