Կարդում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին ու ուղիղ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի ագրեսիայի մասին: Անվտանգության սպառնալիքների մասին խոսվում է երկու-երեք նախադասությամբ՝ առանց հիշատակելու ագրեսիա իրականացնողի անունը:
Իսկ իր վերջին ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց հետևյալը.
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձևաչափով, այլև ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, Հաագայի դատարանում, ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովին, որը տեղի կունենա առցանց, եւ այնտեղ էլ պատրաստվում եմ (բարձրացնել) այդ հարցը։ Այն, ինչ անում է Ադրբեջանը և նրան սատարող երկրները, դա հարձակում է ինքնիշխանության, պետականության, անվտանգության վրա, իսկ այժմ արդեն կարելի է ասել նաև Հայաստանի ժողովրդավարության վրա»։
Հիմա հարց՝ ինչո՞ւ չի նշվում ագրեսիա իրականացնողի անունը, չի խոսվում դրա մասին հանգամանորեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել