Armenpress.am-ը գրում է․

Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Լինդմայերը:

«Ես առայժմ չեմ տեսել մահերի մասին գրանցումներ, որոնք կապված լինեն օմիկրոն շտամի հետ: Բայց մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, եւ դրանք ավելի շատ են լինելու, որովհետեւ ավելի շատ երկրներ են դա հսկում եւ մարդկանց թեստավորում:

Այնպես որ մեզ մոտ շատ ախտահարումներ կլինեն, ավելի շատ տեղեկատվություն, բայց, հուսով եմ՝ ոչ մահեր»,-ասել Է նա: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոր շտամի մասին ավելի ստույգ տվյալները կհայտնվեն մի քանի շաբաթ անց: Նախնական ուսումնասիրություններն առայժմ խոսում են միայն այն մասին, որ օմիկրոնը կարող Է ավելի վարակիչ լինել, քան COVID-19-ի նախորդ բոլոր տարատեսակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել