Սրանից մի քանի տարի առաջվա իրականությունում և այն ժամանակ իմ ունեցած պատկերացումներով՝ ես հիմա պետք է աղետի զանգը խփեի, որովհետև շատ մեծ հավանականությամբ հունվար-փետրվարին կսկսվի 1-ին Ռուս-ուկրաինական պատերազմը։
Իրական առաջին, որովհետև ստեղծված իրավիճակում, Ռուսաստանը չի կարողանա պահել Դոնբասսն՝ առանց հաստիքային զորամիավորումների լայնամասշտաբ ներգրավման։ Նենց չէր, որ 2014ին առնվազն գոնե հրետանու և հատուկ նշանակության ուժերի մասով դա չէր անում, բայց այս անգամ մասշտաբները շատ ավելի մեծ են ու ինքնահռչակ հանրապետությունների սակավաթիվ ու թույլ պատրաստված 2 բանակային կորպուսները, որոնց թվակազմը չի գերազանցում 30.000ը, պարզապես ի զորու չեն որևէ բան հակադրելու Ուկրաինայի բանակին, որն արդեն այս պահին միայն կոնֆլիկտի տարածաշրջանում մոտ 125.000 հոգանոց զորախումբ է կետրոնացրել։
Եթե Ռուսաստանին չհաջողվի բլեֆներով, շանտաժներով ու գուցե նաև՝ իրական մտադրությունների ցուցադրմամբ կանխել սուր էսկալացիան, ապա առաջիկա ամիսներին մեզ սպասվում է 44-օրյա պատերազմի հետ համադրելի էսկալացիա, որի արդունքները խիստ մշուշոտ են։
Իրադարձություններից առաջ չընկնելով՝ ասեմ միայն շեքսպիրյան խոսքը. чума на оба дома ваших... Ուկրաինան դեռ 90-ականներից երբեք չի փայլել ՀՀ-ի նկատմամբ բարիդրացիակաությամբ, երբ հարցը հասնում էր Արցախյան հիմնախնդրին, դե իսկ Ռուսաստանը... դե Ռուսաստանն էլ թող լավ լինի, հորս արև, իսկ եթե մեր կարիքն էլ լինի, հուսով եմ՝ գրավոր կդիմեն ու շատ կարևոր է, որ դա անեն առանց ուղղագրական և կետադրական սխալների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել