Մի տարուց ավել շարունակվող էս դժոխքում, երբ մարդիկ ամեն օր զարթնում են ու էլի նոյեմբերի 9 է, մենք մի տեսակ մոռացել ենք 1, 5, 20 և ավել տարի առաջ մտածելու մասին։ Ապրում ենք այսօրվա օրով, վերլուծում ենք լավագույն դեպքում առաջիկա ամիսների իրադարձությունների հորիզոնը, իսկ դրանից այն կողմ չենք էլ նայում։
Մարդային առումով՝ դա հասկանալի է։ Առավել ևս դա հասկանալի է սովորական քաղաքացիների համար։ Վերջիվերջո, ռազմավարությունների մշակումն ու կիրառկումը իշխանությունների ու էլիտաների խնդիրն է, ոչ թե հասարակ քաղաքացիների։
Այնուամենայնիվ, եկեք մի պահ կտրվենք այսօրեական գաղջ իրականությունից ու մի քիչ ավելի հեռուն նայենք։ Օրինակ՝ ի՜նչ իշխանություն ուզում է լինի վաղը, մենք ունե՞նք տեսլական դեմոգրաֆիայի ու կրթության մասով։ Էսօր ով չի ալարում, ժողովրդի ստվար շերտերին պիտակավորում է։
Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ ժամանակին այդ կոնտրպրոդուկտիվ էլիտիստական ծուղակի մեջ ընկել, բայց հետո գիտակցել եմ, որ այլ ժողովուրդ, քան կա՝ չունենք ու չենք ունենալու։ Լուսնից նոր հայեր չեն գալու, Մադագասկարից էլ, Բուքինգեմյան պալատից էլ։ Եթե խոսում ենք դեմոգրաֆիկ զգալի արդյունքի պոտենցիալ ունեցող տարբերակներից, ապա գալուց՝ հայերը գալու են Գլենդել նա Դոնուից ու եվրոպական փախստականների ճամբարներից, որտեղի մարդկային մատերիալն իր մեծամասնության մեջ, մեղմ ասած, ավելի լավը չի, քան հասարակության այն շերտերը, որոնցից դժգոհում ենք։
Եվ ուրեմն, մարդկային ռեսուրսի որակի բարձրացման տեսլականը գալիս հանգրվանում է երկու կետի՝ ծնելիություն և դաստիարակություն/կրթություն։ Այ հենց էդ երկու կետերի ռազմավարություն մշակելու մասին պետք է մտածենք արդեն այսօր, անկախ նրանից, թե ինչ հոռետեսությամբ է մեզ լցնում այդ չարաբաստիկ այսօրը։ Առաջիկա ստատուսներում կսկսեմ քննարկել այս հարցերի լուծմանը ծառայող կոնցեպտներ, թե չէ անընդհատ ակտուալ քաղաքականության քննարկումից հոգնել են բոլոր-բոլորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել