Այսօր 10:40-ի սահմանում Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ Խիզիի շրջանում գտնվող ավիացիոն զորավարժարանում:
Ավիավթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ: Նրանք ուղղաթիռի անձնակազմի անդամներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: