Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել