Ժողովուրդ ջա՛ն, խիղճ ունեցե՛ք, սենց ֆլեշմոբներ, որ անում եք, հեչ մտածու՞մ եք դա ինչի կարա հանգեցնի: Բա, որ սիրտը չդիմանա... սենց, որ գնա թուղթ ու գիր էլ կանեք: Անխիղճ, դաժան ընդդիմություն... ազգակործան, թե բա...
Իմիջիայլոց՝ Տարոն Սահակյանի եղբայրը հերքում է իր մասին տարածված լուրերը՝ գերի վերցնելու, հետո գերևարվելու ու խոշտանգվելու մասին: Հասկանում եմ, թե ինչու են ոմանք էս թեմայի շուրջ մեդիա գրոհ կազմակերպել, պետք էր թեմա շեղել, Փաշինյանի հայտարարությունները ծածկադմփոց անել: Համաձայնեք՝ շատ «տարօրինակ» է, երբ վարչապետը ասում է չկրակողին կդատեմ, իսկ սպաները ասում են, որ կրակողին կդատեն: Լավ, իրանց լավն էլ ըտեղ թաղեմ...
Ինձ համար ուրիշ բան է անհասկանալի մնում, թե խի՞ են ադրբեջանցիք մեր զինծառայողի մարմինը հասցրել Բաքու որ փոխանցեն Մուրադովին... բա գոնե մի պատգամավոր չունենայի՞նք, էս սաղ ճշտեր, ասեր՝ իրականում ոնց ա եղել, ինչ ա եղել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել