Մի պահ ընկալենք, էլի, թե ինչ է կատարվում: Զինվորները առաջնագծից ասում են, որ անմիջական հրամկազմը հրահանգել է չկրակել ադրբեջանցիների վրա: Ադրբեջանիցները գալիս չկրակվում են ու գերի են տանում զինվորներին: Զինվորները վախենում են, որ կրակելու դեպքում Ռազմական Ոստիկանության ձեռը ընկնելուց՝ հրաման խախտելու համար, որովհետև երևի մեր ՌՈ-ն ավելի սարսափելի է քան ադրբեջանական գերությունը: Սակայն Փաշինյանը հելնում ու ԱԺ ամբիոնից ասում է, որ գերիներին սկսելու է դատել, այսինքն՝ ասում է՝ կա՛մ կրակեք, կա՛մ կդատեմ: Կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ի խնդրանքը՝ ադրբեջանցիների վրա չկրակելու մասին, արդեն արդիական չէ Փաշինյանի համար, բայց դեռ արդիական է բանակի սպաների համար:
Հանճար պետք չէ լինել, որպեսզի հասկանալ, թե ինչ է կատարվում... Հայկական Նյուրնբերգը իրոք պետք է լինի, որով, ինչքան հասկանում եմ, մայորից սկսած՝ գրեթե ամբողջ սպայական կազմը դատվելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել