Ռուսաստանին ինձնից շատ չեք սիրել ու գնահատել, հավատացնում եմ ձեզ։
Բայց, մոտս հիմնավոր կարծիք կա, որ ներկա իրավիճակում ռուսներին արդարացնողների մեծ մասը պարզապես քծնում են ռուսներին։ Այնպես, ինչպես քծնել են թե նախկին բոլոր իշխանություններին, թե որոշ ժամանակ նաև ներկայիս իշխանություններին։
Ռուսներին արդարացնողների մեծ մասը Ռոբերտ Քոչարյանին երբեք չի ասել `պ֊ն նախագահ, մի՞թե կարելի է երկիր մոլորակի 13% մոլիբդենի պաշար ունեցող Քաջարանի կոմբինատը կոպեկներով վաճառել։ Այդ նույն մարդիկ երբեք չեն ասել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որ պարոնայք նախագահներ, մի՞թե կարելի է բազմաթիվ հանքերով շրջապատված Կապան և Քաջարան քաղաքներին, որտեղից միլիարդավոր դոլարների խտանյութեր են արտահանվում, թողնել առանց բժշկական նորագույն սարքավորումների, երբ այդ քաղաքները գտնվում են մայրաքաղաքից 300կմ֊ից ավել հեռավորության վրա։
Այնպես որ, չեմ զարմանում, որ հիմա էլ ռուսներին եք արդարացնում`իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել