Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի Զինված Ուժերի հանձնաժողովը կքննարկի երեք հարց՝
- Ադրբեջանին ԱՄՆ ֆինանսական օգնությունից զրկելը
- Թուրքական ԱԹՍ-ներին ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումները
- ԱՄՆ պետդեպին ռազմական հանցագործությունների մասին քննություն սկսելու մանդատը:
Միջանցք տրամադրելու հարցն Իրանի օգնությամբ փակվեց: Հիմա օրակարգում Ադրբեջանի և իր դաշնակիցների կողմից Փաշինյանի վրա ճնշելու երկրորդ կարևոր հարցն են լուծում ամերիկացիք՝ գերիների խնդիրը: Բնական է, որ ԱՄՆ-ի այս ջանասիրությունը պայմանավորված է Ռուսաստանին` այս տարածաշրջանում սնանկացնելու նպատակով: Պարզ է իհարկե ու սննակության վերջին ակկորդը պետք է լինի ռուս զինվորների դուրս բերումը` թե Հայաստանից և թե Արցախից: Եթե Թուրքերը հանդգնեն հաշվի չառնել անգլո-սաքսերի վերջին շրջանի մեսիջները, գուցե և Վիլսոնի իրավարար վճիռը պաշտոնական դաշտ բերեն, էլ չասեմ, որ Արցախի ճանաչման պրոցեսն, ըստ ամենայնի, հենց արևմուտքն էլ սկսելու է:
Հիմա արդեն բավականին պարզ է դառնում, թե որն էր անցած տարվա երեք իրադարձությունների շղթան, որը վերաձևեց ողջ տարածաշրջանը և մասամբ՝ նաև աշխարհը: Այդ ամենը տեղի ունեցավ «հուլիսյան մարտեր»-«նավթային ենթակառուցվածքի անձեռնմխելիության երաշխավորում»-«Արցախի հանձնում» եռաքայլ կոմբինացիայի շնորհիվ: Ընդ որում՝ այս ամենը տեղի կունենանար առանց զոհերի ու պատերազմի, եթե հուլիսյան մարտերը չլինեին...
Պետք է ընդունեմ նաև, որ այս առանցքային պրոցեսների մեջ նույնիսկ ես էի մոլորվել ու շատ սխալ եզրահանգումների եկել: Առհասարակ, ինչքան շուտ մենք մեր սխալները ընդունենք, այդքան արագ ոտքի կկանգնենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել