Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններոմ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության, BMW և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմeքենaները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Տիգրան Թադևոսյանն ու Արմեն Հայրոյանը։ 

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել