ArmLur.am-ը գրում է.

44-օրյա պատերազմի մասնակից 19-ամյա Վրեժ Բադալյանը, ով Մատաղիսում թեժ մարտերի ժամանակ  ծանր վիրավորումից կորցրել է տեսողությունը, չնայած շատ երիտասարդ լինելուն՝ ամուսնացել եւ գեղեցիկ ընտանիք է կազմել: Զույգը ընկերություն է արել դեռ դպրոցական տարիներից, սովորել են նույն դասարանում, որտեղից էլ ծնվել է միմյանց նկատմամբ մեծ սերը:

Վրեժի կինը՝ Քրիստինան, խոստովանում է, որ այնքան էլ հեշտ չէ հերոսի կին լինելը, դիմանալ նրա պահանջկոտ բնավորությանը, բայց երբ կա իրական սեր, ամեն դժվարություն հետեւում է մնում:

Վրեժի  աչքերն ու լույսն է դարձել եւ իր սիրով ուժ է տալիս նրա կինը՝ Քրիստինան: Վրեժը  պատերազմի  դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել են ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է մարտը, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից:

Քրիստինան ու Վրեժը շատ երազանքներ ու նպատակներ ունեն, որոնց պետք է հասնեն  ամուր ձեռք ձեռքի  բռնած եւ օրինակ պետք է լինեն շատ ու շատ զույգերի, քանի որ կյանքը պայքար է եւ հանձնվել չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել