Երբ ժողովրդի մեջ դադարում է իշխել ազգային մտածողությունը, պետականությունը, որպես ինքնրույն միավոր, կամ կործանվում է, կամ՝ լավագույն դեպքում, իր գոյությունը քարշ է տալիս օտարների <<մեծահոգության>> շնորհիվ, բայց, ցավոք... ժամանակավոր... Արդեն մեկ տարի է, մենք այդ վիճակում ենք... Կզարթնի, արդյո՞ք, մեր ազգային ինքնագիտակցությունը <<լեթարգիական քնից>>, թե կշարունակենք մնալ այն ընթացքի մեջ, որից հանելու համար անկարող կլինի անգամ օտարների <<մեծահոգությունը...>>
Հ.գ.- Մենք մեր ներքին թշնամու <<օգնությամբ>> նորից վերադարձել ենք 88-ի այն մեկնակետին, որտեղից սկսել ենք... Իսկ մեր արտաքին թշնամին՝ ոգևորված իր հաջողությունից, Շուշիի մերձակայքում նորից հայ սպանելով՝ Հայոց բերդաքաղաքում հրավառություն է կազմակերպում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել