Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։
Առաջինը՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով վերաբերում է նրան, որ Արցախի Հանրապետությունը (բնօրինակում՝ ԼՂ) չի կարող կտրվել Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին։
Երկրորդն այն մասին է, որ ԶԼՄ-ների կողմից ուռճացվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցք, ըստ էության, գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն հակասում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակով շահագրգիռ ռուսական դիրքորոշումներին,
Ուշագրավ է, որ երկու նշված կետերով էլ պաշտոնական Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին, որովհետև Արցախի՝ Ադրբեջանի իբր մաս լինելու և տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել են ոչ թե ԶԼՄ-ները կամ այլ աղբյուրներ, այլ հայտարարել է հենց անձամբ Իլհամ Ալիևը, այն էլ՝ ոչ մեկ անգամ։
Հիմա՝ վտիտ ձեռքերով իբր «երկաթյա բռունցք» ցույց տվող Բաքվի բռնապետը պետք է կա՛մ հերքի ՌԴ պաշտոնական հայտարարությունը, կա՛մ փորձի երկարած լեզուն «երկաթյա բռունցքի» հետ միասին տեղավորել իր իսկ մեջքից ներքև գտնվող մարմնի հատվածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել