2021 թվականի հունվարի 21-ին Սեյրան Օհանյանը պնդում է՝ «... սա հերթական այն քայլերի շջանակներում է, որ հակառակերդը, այսինքն՝ Ադրբեջանը և, պետք է պնդեմ, նաև ռուս-թուրքական տանդեմը իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա...» (հղումը՝ Ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի է ուժեղացնելու ճնշումը մեզ վրա. Սեյրան Օհանյան):
Իսկ 9 ամիս անց, այսօր, նոյեմբերի 4-ին, արդեն «Հայաստան» դաշինքի ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում նույն Օհանյանը ասում է՝ «թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ ճնշումները՝ միջանցք բացելու համար» (հղումը՝ Թուրք–ադրբեջանական տանդեմը շարունակում է ՀՀ–ի նկատմամբ ճնշումները՝ միջանցք բացելու համար. Օհանյան):
Մի կողմ դնենք էն հարցը, թե ոնց կարա որևիցէ տանդեմ, կամ տրիո, կամ նույնիսկ կվարտետ ՀՀ-ի վրա ճնշում գործադրի, եթե դրան դեմ է իր ռազմավարական դաշնակից, միջուկային գերտերություն հանդիսացող ՌԴ-ն: Էլ չասեմ, որ, եթե Փաշինյանը թուրքի ագենտ ա, էլ խի՞ են ճնշում, կարան զուտ հրահանգեն:
Ասածս էն ա, որ սրանք որոշել են ինչոր դիմադրություն մոգոնեն, բայց ես չեմ հասկանեւմ ու՞մ դեմ ա այդ դիմադրությունը: Չասեք Նիկոլի, Նիկոլը իրանց գոյության միակ երաշխիքն ա, ինչպես իրենք են Նիկոլի գոյության երաշխիքը: Հայաստանի օկուպացիոն վարչակազմի անունն է #Քոշինյանդաշինք, սա արդեն անհերքելի է:
Հ.Գ. բա, որ գլխավոր փրկող, Քոչարյան Ռոբերտի խոսքի մետամարֆոզները տենաք)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել