Hraparak.am-ը գրում է.
«Հասնում ենք Ծղուտ, գալիս ենք»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մգեռ Արմենիան, որը Շուռնուխից քայլելով գալիս է Երեւան։
Նա նշեց, որ քաղաքացիներն իրենց մոտենում, ողջունում են։
Անդրադառնալով թեմային, որ Սիսիան մեքենայով են գնացել, ասաց. «Մենք մեքենայով անցել ենք Շուռնուխը եւ Որոտանը, որպեսզի չհանդիպենք անդրբեջանցիներին։ Մնացածը անցել ենք ոտքով, արդեն 20 կիլոմետր քայլել ենք»։
Նա հավելեց, որ գիշերելու են գյուղերից մեկում, առավոտյան կրկին ճամփա կընկնեն։
Նրանք ոտքով գալու են Հանրապետության Հրապարակ, որտեղ էլ պահանջելու են իշխանության հրաժարականը։
Նա ասաց նաեւ, որ իշխանափոխություն են անելու։ Նոյեմբերի 7֊ին լինելու են Հրապարակում։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/366c10b51f33f907c42b5ace662443b8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել