Armsport.am-ը գրում է.

NBA-ի կանոնավոր առաջնությունում հոկտեմբերի 22-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է 3 հանդիպում։

Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Միլուոկի Բաքսը» ջախջախիչ պարտություն կրեց «Մայամի Հիթից»՝ 95:137: Հաղթողների կազմում Թայլեր Հիրրոուն վաստակել է 27 միավոր, ևս 21-ը՝ Ջիմի Բաթլերը, իսկ Բամ Ադեբայոն դաբլ-դաբլ է գրանցել՝ 20 միավոր և 13 անդրադարձ։ Պարտվողների կազմում դաբլ-դաբլի հեղինակ դարձավ Յանիս Ադետոկունբոն (15 միավոր, 10 անդրադարձ)։

«Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» 115:113 հաշվով հաղթանակ տարավ «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ։ Հաղթողների կազմում Սթիվեն Քարին վաստակել է 45 միավոր։

Մեկ այլ խաղում «Ատլանտա Հոքսը» հաղթեց «Դալաս Մավերիկսին»՝ 113:87: Հաղթողների կազմում դաբլ-դաբլի հեղինակ դարձավ Թրեյ Յանգը՝ 19 միավոր և 14 փոխանցում։ Պարտվողների կազմում Լուկա Դոնչիչը վաստակել է 18 միավոր։

NBA. Կանոնավոր սեզոն

Մայամի – Միլուոկի – 137:95 (40:17, 32:26, 33:26, 32:26)
Գոլդեն Սթեյթ – Կլիպերս – 115:113 (44:27, 22:40, 24:26, 25:20)
Ատլանտա – Դալաս -113:87 (22:20, 29:24, 35:20, 27:23)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել