Tert.am-ը գրում է.

2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։ Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,-մանրամասնեց Բադասյանը։

Նախարարը անդրադարձավ նաև ՊԵԿ-ում կադրային փոփոխություններին, նա վստահեցրեց, որ կադրային ջարդ չի իրականացվում։

«Իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որը բնական է ցանկացած պետական մարմնի համար։ Կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք, նախապատվությունը առաջխաղացման տալիս ենք այնպիսի աշխատակիցների, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ և հարկային, մաքսային համակարգում իրենց արդեն ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր։ Վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ, եթե ուշադիր լինենք, գերակշիռ մասը համակարգի ներսից է»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել