Auroranews.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
 

Նախարարի խոսքով՝ դիտարկվում է համերգներ և ռեստորաններ այցելելիս պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու կամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքի ներկայացման տարբերակը:
 

Ըստ նրա՝ նախարարությունը ներկայումս աշխատում է այս ուղղությամբ,- «նախնական նախագիծը կլինի երկու շաբաթվա ընթացքում»:

Նախարարը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 10 -ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 514.241 պատվաստում, պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 344.029 քաղաքացի, երկրորդը `170.212:

 

Բացի դա, նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ ՊՇՌ թեստի ներկայացման 14-օրյա պահանջը կարող է կրճատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել