Hraparak.am-ը գրում է.

Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան սահմանի ադրբեջանական հատվածի երկայնքով մեկ գտնվում են իսրայելցիներ, բայց նրանց ստույգ թիվը հայտնի չէ։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք մեր սահմանին չունեն օպերատիվ ուժ։ Նրանք միայն կարող են տարածաշրջանի երկրներին սադրել գնալ սահմանների փոփոխության, բեռնատարների վրա արգելանքներ ու նրանց մուտքի համար վաձավճարները բարձրացնելու արգելքներ սահմանել», - ասել է իրանցի գեներալը՝ ավելացնելով, որ բոլոր երկրներից իսրայելցիներն ակտիվ են Ադրբեջանում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել