Ֆրանցիսկոս պապը ցավ ու ամոթ է զգացել՝ իմանալով Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից մանկապղծության բազմաթիվ դեպքերի մասին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 6-ին՝ մեկնաբանելով նախորդ օրը ներկայացված աղմկահարույց զեկույցը:

«Ես ցանկանում եմ իմ անկեղծ ցավն ու կարեկցանքը հայտնել բոլոր զոհերին: Սա իմ ամոթն է, մեր ամոթը, իմ ամոթը եկեղեցու չափազանց երկար անգործության համար», - ասել է պապը:

Ըստ Եկեղեցում սեռական հանցագործությունների քննության անկախ հանձնաժողովի տվյալների՝ 1950-ից 2020 թվականների ընթացքում նման հանցագործությունների զոհ է դարձել 216 000 անչափահաս: Պարզվել է, որ ֆրանսիացի քահանաների մեջ եղել է մոտ 3 հազար բռնաբարող, հիմնականում նրանց գործողություններից տուժել են տղաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել