Auroranews.am-ը գրում է.

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը:

Այսպիսով, այսուհետ տվյալ թռիչքը կատարելիս AZAL- կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում `Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից, նշված է հաղորդագրությունում։

Հատկանշական է, որ հայկական կողմն այս կապակցությամբ առայժմ որևէ բան չի հաղորդել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել