Հոբելյանական 10-րդին՝ ձերբակալություն
2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ՀՀ Զինված ուժերի 9 գեներալներ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի միջնորդություններով Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պաշտոնազրկվել են։
Հոբելյանական 10-րդ գեներալը դարձավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որի պարագայում, հոբելյանով պայմանավորված, տեղի ունեցավ ոչ թե պաշտոնազրկում, այլ միանգամից՝ ձերբակալություն։
Իսկ 2021 թվականի մարտի 10-ին Ստեփան Գալստյանը, իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնակատար երևակայելով, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական համալիրում բարձրագույն սպայական կազմի խորհրդակցության մասնակիցների հավաքված լինելու մասին զեկուցում էր այն մարդուն, որի պաշտոնավարումը մի քանի օր առաջ այդ խորհրդակցության մասնակիցները համարել էին սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։
Դե հիմա գնացե՛ք ու հերթով դատվե՛ք ու տեսե՛ք, թե հրաժարականի հարցը ոնց են լուծում։
Նախապատրաստվեն հաջորդները, այդ թվում հրաժարականը չպահանջած, բայց այդ մասին երբևէ մտածած բոլոր գեներալներն ու զինվորականները։ Նիկոլ Փաշինյանի հիմա այլևս բանակ պետք չէ, նրան պետք են քավության նոխազներ՝ պատերազմի մեղքը նրանց վրա բարդելու համար։
May be an image of one or more people, people standing and military uniform
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել