Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ և նվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշով Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել