Շարունկավում է մասսայական արտագաղթը. 8 ամսում օդային ճանապարհով երկիրը լքել է 64 հազար 76 մարդ
Նիկոլ Անհողնին սպասարկողները բացարձակ չեն անդրադառնում իրենց կուռքի կառավարման աղետալի հետևանքներին...
Մինչ Նիկոլ Անհողը 2020 թ-ի սետտեմբերին հայտարարում էր, որ 2050 թ-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի, այս հայտարարությունից ընդամենը մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ միայն 2021 թ-ի ութ ամիսների տվյալների համաձայն "Զվարթնոց" և "Շիրակ" օդանավակայաններով Հայաստան ժամանածների և մեկնածների բացասական սադլոն կազմել է 64 հազար 76 մարդ... Այս թվի մեջ արտացոլված չեն Հայաստանից ցամաքային տրանսպորտով մեկնածների և չվերադարձածների թիվը, որը ևս բավական մեծ կլինի...
Նիկոլ Անհողը որոշ ժամանակ առաջ նաև հայտարարում էր, որ 2018 թ-ի համեմատ 2021 թ-ին Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է մոտ 35 հազար դրամով, այնինչ, կոնկրետ իմ աշխատավարձը դե ֆակտո նվազել է 2 հազար դրամով...Թե ու՛մ աշխատավարձին է գումարում մեր նվազած աշխատավարձը կապիտուլյանտը և ստանում իր ցանկալի այդ մոտ 35 հազար դրամով բարձրացումը, ենթադրում եմ, բոլորին է հայտնի...
Ստացվում է, ներկա աղետալի արտագաղթը կանգնեցնել չկարողացող Նիկոլ Անհողը, որի ապիկար կառավարման արդյունքում ՀՀ "հպարտ" քաղաքացիներն ուղղակի փախուստի են դիմում երկրից, ապագայի 5 միլիոն բնակչության մասին է խոսում, այնինչ, եթե այս տեմպերով շարունակվի 2050 թ-ին Հայաստանում 500 հազար մարդ չի մնա...
Չի բացառվում, որ եթե այս տեմպերը պահպանվեն, մինչև տարեվերջ միայն օդային տրանսպորտով Հայաստանի լքողների թիվն անցնի 100 հազարից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել