ՄԱԿ-ի պատռած դիՄԱԿը
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ էր զավթել իշխանությունը Հայաստանում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Փարիզից Նյու Յորք էր մեկնել սովորական օդանավով՝ PR հատուկ ակցիայով ներկայանալով իբրև ժողովրդական և պետական միջոցները խնայող գործիչ։
2019 թվականին Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք մեկնելու և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 350 հազար եվրո՝ հատուկ օդանավ վարձելու և չարտերային չվերթը կազմակերպելու համար, որից օգտվել էր նաև վարչապետի կինը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի դահլիճն իր ամուսնու ելույթի ժամանակ վերածելով վարսահարդարման սրահի։
2020 թվականի Նիկոլ Փաշինյանն իր օրինակով ևս մեկ անգամ հաստատեց տնտեսագիտությանը վաղուց հայտնի այն թեզը, որ մարդկանց պահանջմունքները մշտապես զարգանում են և մեկ պահանջմունքի բավարարումը ձևավորում է նոր՝ ավելի բարձր կարգի պահանջմունքներ։ Դրա արդյունքում՝ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեում միջոցների էին նախատեսվել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար հատկացնելու և Նիկոլ Փաշինյանի համար նոր օդանավ գնելու համար, որով հնարավոր կլիներ իրականացնել տրանսատլանտյան թռիչքներ։ Ծրագիրը կյանքի չկոչվեց միայն COVID-19 համավարակի պատճառով։
2021 թվականին Հայաստանի ղեկավարը չի մասնակցել Արցախի 44-օրվա պատերազմին հաջորդող Գլխավոր ասամբլեայի առաջին նիստին՝ բավարարվելով տեսաուղերձի հրապարակմամբ, որը ներկայացնելու համար Նյու Յորք էր գործուղվել ՀՀ արտաքին գորերի նախարարի պաշտոնը զբաղեցնող մի մարդ, որի միջազգային հարաբերությունների փորձառության ամենամեծ դրսևորումն արտահայտվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ առնչություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել