Armenpress.am-ը գրում է․
COVID-19- ի դեմ Betuvax-CoV-2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հոկտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Սկոլկովո» հիմնադրամը:
Առողջապահության նախարարությունն ավելի վաղ դրա փորձարկման թույլտվություն էր տվել: Փորձարկումները կտևեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, որին կմասնակցի 170 կամավոր:
«Պատվաստանյութը չի պարունակում գենետիկ նյութ, լրացուցիչ կոնսերվանտներ, կայունացուցիչներ և անօրգանական հավելումներ, ինչը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունների ռիսկերը», - նշել են հիմնադրամից:
Նյութի աղբյուր՝ Հայտնի է, թե երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
https://armenpress.am/arm/news/1064168.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել