Hraparak.am-ը գրում է.
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքում տեղադրվում են քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները։
Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, կոմունալ ծառայության պետ Վարդգես Սամսոնյանի նախընտրական պաստառի հարևանությամբ գտնվող ծառն էին կտրում։
Ծառին սնուցող ճյուղերը հատվել են, քանի որ դրանք խանգարել են, որ տեղադրված պաստառն ամբողջական երևա:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/2ad2e1de685e0ff934c2ec1d2fc4e950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել