Թե՛ իմ հանդեպ հերթական, բայց շատ տարօրինակ ուշացմամբ տրված «դիմումը», թե՛ Մարինեի նոութբուքի գողանալը, իհարկե, մի շղթայի օղակներ են, որոնք կախված են «Լավրովի պլան» կոչվող մի մեծ մանգաղից: Սրանք էլ նախազգուշական կրակոցներ են, որոնցից մենք պիտի հասկանանք, որ էլ «չարություն» անել պետք չէ, այլ պետք է հետևել բոլոր մնացածի օրինակին:
Մարինեի կոմպն են տարել, քանի որ դեռ պատերազմի օրերին նա էր ինքնաբերաբար դարձել մեր թիկունքի տեղեկատվական մասի ղեկավարը և ուներ մուտք մեր բոլոր հարթակներին (որոնք առանց այն էլ մի քանի ամիս առաջ արգելափակվել կամ սահմանափակվել են): Իր չափ «դոստուպ» Ադեկվադում ոչ մեկ չուներ, այդ թվում նույնիսկ ես:
Այս առթիվ ունեմ ասելու հետևյալը՝ առնանդամս կերել եք: Սերգեյ Վիկտորովիչ Շարպից սկսած՝ մինչև վերջին аленёнок: Ես չգիտեմ ինչքան կձգեմ, բայց մինչև արյան վերջին կաթիլ ձգելու եմ:
Զգացված եմ բոլոր այն մտահոգ մարդկանց արձագանքով, որովհետև ամեն դեպքում դա հոգեբանորեն օգնում է դիմակայել: Բայց, ինձ կներեք, չեմ կարող չասել հետևյալը՝ էս ամեն ինչում իր ուրույն դերն ունի «Հայաստան» դաշինքը: Երեք ամիս առաջ էս վիժվածքը ԱԳՆ չէր կարողանում նշանակեր, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, շատ սահուն աշխատող պետական համակարգ ունի: Հետևաբար խնդրում եմ՝ առանց որևէ խղճի խայթի ինձ հանգիստ թողնել: Պետք չէ զանգել, օգնություն առաջարկել, որպիսիությունս ճշտել: Կապ չունի ինձ կտանեն բաժին, թե փողոցում մի տեղ կգյուլեն: Դուք իմացեք, որ ես դրա համար 50%-ով մեղավոր եմ համարում հենց «Հայաստան» դաշինքին: Ու մոտ օրերս այդ ամենը կհիմնավորեմ:
Ընդ որում՝ ես էլ եմ մարդ, դուք էլ իհարկե: Կարող ենք սխալվել, թե ես, թե դուք: Ու չեմ բացառում, որ ձեր հանդեպ վստահության դեֆիցիտը գուցեև հնարավոր լինի լրացնել, օրինակ՝ եթե ուղիղ տեքստով ասեք, որ դեմ եք Լավրովի պլանին, կամ դեմարկացիային, կամ գոնե պնդեք, որ Արցախի կարգավիճակը պիտի հստակեցվի... մարդ ես էլի...
Իսկ մինչ այդ ինձանից մի նեղացեք, ես էլ ձեզանից հաստատ չեմ նեղանա, եթե էդ մեծահոգությունը (որից ահագին ցինիզմի հոտ ա գալիս) թարգեք:
Մնացած բոլորին շատ շնորհակալ եմ:
Հ.Գ. Եթե ռուսական պետությունը չի ուզում կամ չի կարողանում զբաղվել իր ներսի թուրքական շարասյունով, ապա ես պատրաստ եմ օգնել ու կօգնեմ ինչով կարենամ: Վերջիվերջո ՌԴ քաղաքացի էլ եմ, պարտավոր եմ ՌԴ ազգային անվտանգությամբ մտահոգվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել