Մարդկանց մի ստվար զանգվա կա, որ պնդում է, որ նրանք փողոցներով քայլելիս փորձում էին փրկել հայրենիքը: Կան այդ զանգվածի մեջ նաև այնպիսիք, ովքեր հավատում են իրենց ասածին: Սակայն փրկելու փոխարեն լեգիտիմություն տվին այդ հայրենիքը ծախողին:
Կա նաև մեկ այլ ստվար զանգված, որը պնդում է, որ հայրենիքը ծախողին են ընտրել, քանի որ ուզում էին, որ հայրենիքը փրկվի: Եվ այս խմբում նույնպես կան մարդիկ, որ անկեղծորեն հավատում են իրենց ասածին:
Երկու խմբերին ահագին բան ա միավորում, որոնցից գլխավորը՝ ոչ մի դեպքում սեփական` ակնհայտ ու անհերքելի սխալը չընդունելն է:
ԿԸՀ-ի լեզվով ասած՝ ՀՀ բնակչության ամենաակտիվ 76%-ը ավելի հեշտ կուլ կտա իրենց` հիմար լինելու փաստը, քան կընդունի սեփական սխալը:
Ինչ ասեմ... կոկորդներդ պարապցրեք, որովհետև ահագին բան եք կուլ տալու... իմ հպարտ, հայ ժողովուրդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել