168.am-ը գրում է.

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքների մեջ են.  վերանորոգում ու թարմացնում են իրենց աշխատասենյակները։ Դրանք այն սենյակներն են, որտեղ 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էին իրենց խմբակցության այլ անդամներ։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովի նախագահների փոփոխություններից հետո փոխվեցին նաև նրանց աշխատասենյակները, որից հետո պատգամավորները լծվեցին իրենց սենյակների վերանորոգման և ձևափոխման աշխատանքներին։

Շատ պատգամավորներ նույնիսկ փոխում են սենյակների կահույքը, որն արդեն բերել ու տեղավորել են ԱԺ միջանցքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել