Armsport.am-ը գրում է․

Կիսապաշտպան Ատեմ Բեն Արֆան կարիերան կշարունակի Թունիսի առաջնությունում: «Էսպերանս» ակումբը հայտարարել է 34-ամյա ֆրանսիացու հետ բանակցություններ վարելու մասին։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը ֆրանսիական «Բորդոն» էր:,

«Եթե նախագահ Համդի Մեդդեբին հաջողվի ներգրավել ֆրանկո-թունիսցի աստղին, ապա դա, անկասկած, կլինի տարվա ֆուտբոլային իրադարձությունը:

Սա գրագետ քայլ կլինի մարքեթինգի և կոմունիկացիայի տեսանկյունից», – ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել