Ադրբեջանն և Թուրքիան միջազգային դատարաններում և պատմության առաջ պետք է պատասխան տան հայ ազգի նկատմամբ կատարած ոճիրների համար: Հատուցում լինելու է, հատուցման պրոցեսը պետք է դրվի հայ ազգի հավաքական և անժամանցելի իրավունքների իրացմանն ուղղված քաղաքականության հիմքում:
Ադրբեջանն և Թուրքիան թշնամի պետություններ են և նրանց նկատմամբ հողային արդարացի պահանջը ուղիղ կապված է պետության արտաքին քաղաքականության վարման սկզբունքների հետ:
Թշնամու հետ բարեկամանալը, այն էլ այն պայմաններում երբ դա արվում է զենքի սպառնալիքի տակ, ոչ այլ ինչ է քան դավաճանության Հայոց պետականության նկատմամբ:
Ցանկացած հայ, ով խաղաղության հաստատման անվան տակ հրաժարվում է սեփական պետության տարածքներից, սեփական ազգի պահանջատիրությունից, սեփական պատմության արդարացի իրավական գնահատականից, կատարում սեփական ազգին սեղասպանած թուրքի ոչ հայանպաստ պահանջը, նա դավաճան է:
Դավաճանություն անցյալի, ներկայի և ապագայի դեմ:
Այստեղ երկիմաստություն չկա, ամեն ինչ շատ պարզ է, թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կապված չի, թե ինչպիսի՞ քաղաքականություն է Հայաստանն իրականացնում Թուրքիայի նկատմամբ: Նրանց հեռահար ծրագրերը Հայաստանը զարգացնելու մասին չէ, այլ ամբողջապես զավթելու, հայ ազգին սեփական հայրենիքից, տարածաշրջանից վռնդելու և Հայաստանը կործանելու մասին է: Խաղաղություն կարող է լինել բացառապես ուժեղանալու դեպքում: Որքան էլ շաքար ասեք, բերաններդ չի քաղցրանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել