Aysor.am-ը գրում է․

Մեր երկրի քաղաքական ղեկավարների և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների հայտարարությունները միմյանց հակասող են, որովհետև Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի ճանաչենք միմյանց պետական սահմանները, իսկ Հայաստանն ասում է՝ եկեք սահմանազատում անենք։ Այդպես չի կարելի, 168․am-ի հետ զրույցում արձագանքելով սահմանզատման ու սահմանագծման վերաբերյալ հայտարարություններին՝ ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ գործընթացի նախապայման համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք չկան։

Մովսես Հակոբյանը նաև կարծիք է հայտնել, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում գործընթացի մեկնարկ։ Նրա խոսքով՝ դրա համար, դիվանագիտական հարաբերություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, ինչ-որ փաստաթղթի շուրջ պայմանավորվեն, ապա ստեղծվի հանձնաժողով՝ երկու երկրների որոշած քարտեզով, որից հետո էլ տեղի ունենա սահմանագծում ու սահմանազատում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել