Aysor.am-ը գրում է․

Պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը անմարդկային, բարբարոսական, անբարոյական, հակահումանիստական հետապնդում է։ Չարչյանը մարդ է, ով արցախյան առաջին պատերազմից սկսած, մինչև վերջին պատերազմը, զինվորների, սպաների, քաղաքացիների կյանքեր է փրկել։ Նրան հետապնդում են միայն այն բանի համար, որ ազգային ու քաղաքացիական ճիշտ դիրքորոշում է դրսևորել, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի, հետապնդելով Արմեն Չարչյանին՝ իշխանությունը ազդակ է ուղարկում ընդդիմադիր հայացքներ ունեցող մյուս բոլոր մտավորականներին։

«Հետապնդելով, բանտարկելով մտավորական, բժիշկ Արմեն Չարչյանին՝ այս իշխանությունը փորձում է վատ ազդակ ուղարկել բոլոր այն մտավորականներին, ովքեր կփորձեն ընդդիմանալ իրեն», - ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել