Ողիղ 28 տարի առաջ՝ 1993թ. օգոստոսի 31-ին Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ ընկան Ղուբաթլուի շրջանում տեղակայված թշնամական ռազմահենակետերը...
Այդ գործողությունից անմիջապես հետո թուրքական 3-րդ դաշտային բանակի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադներն առաջ շարժվեցին դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահպանության հատված, ինչպես նաև մարտական պատրաստականության <<Բարձր>> մակարդակի բերվեցին ավիացիոն զորամասերը:
Ի պատսխան դրան, ՌԴ զինված ուժերի Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը 127-րդ դիվիզիայի հետ սկսեց հրամանատարա-շտաբային զորավարժություններ:
Նույն ժամանակ Իրանը <<Լրիվ>> մարտական պատրաստականության բերեց սահմանի երկայքով տեղաբաշխված իր ռազմական խմբավորումը և մարտագծին հարակից տարածքում անցավ<<Մոխանդ>> պայմանական անվամբ արտապլանային զորավարժությունների անցկացմանը:
Ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտության ֆոնին ուրվագծվում էր տարածաշրջանային պետությունների հավանական ներգրավման հնարավորությունը, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները հրավիրվեցին բանակցային սեղանի շուրջ: Հակամարտող կողմերի, այն է՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց օգոստոսի 31-ի ժամը 17.00-ից տասնօրյա ժամկետով շփման գծում դադարեցնել կրակը և մինչև սեպտեմբերի 10-ը կազմակերպել Ա դ ր բ ե ջ ա ն ի ու Ա ր ց ա խ ի բարձր ղեկավարների հանդիպում...
Դրանից մոտ 27 տարի հետո մենք ստիպված էինք կորցնել ռազմավարական կարևոր նշանակության նույն այն բնագծերը, որոնք նվաճվել էին ուղիղ 28 տարի առաջ՝ հայ զինվորի հերոսական մաքառումների գնով... Այն ժամանակ մենք պարտադրող էինք, իսկ այսօր՝ կատարող... Եվ ամենագլխավորը՝ այն ժամանակ, ինչպես տարածաշրջանային հիմնական դերակատարները, այնպես էլ մենք, գիտեինք մեր անելիքը, իսկ այսօ՞ր... Այսօր էլ հիմնական դերակատարները գիտեն իրենց անելիքը, իսկ մե՞նք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել